Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է

Armenpress 09:55, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանը և այլոք: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը փոխվել է և այն 6 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդող 7 շախմատիստներն ունեն 5,5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am