Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Armenpress 21:39, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել. «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզում:

Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am