Մահմուդ Ահմադինեժադը պատմել Է, թե ով կկարողանա բարելավել Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները

Armenpress 15:26, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող Է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ Է, հայտարարել Է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա, ով կցանկանա հավասարակշռություն ստեղծել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, պետք Է ուժեղ ազդեցություն ունենա ԱՄՆ-ի քաղաքականության վրա»,- ասել Է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Ճապոնիայի դերը ԱՄՆ-ի եւ Իրանի հետ կապված իրադրության մեջ՝ նա նշել Է, որ «անհրաժեշտ Է հասկանալ, թե Ճապոնիան ունի արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուժ, եւ ինչ չափով եւ որքանով դա կարող Է արդյունավետ լինել»: «Իսկ եթե դա չկա, ապա ամեն ինչ կսահմանափակվի սոսկ առաքումների վազվզոցով»,- հավելել Է նա՝ նշելով, որ սոսկ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մեղմացնելու ձգտումը կօգնի միայն կարճատեւ ժամանակամիջոցում եւ հավասարակշռության չի բերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am