Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

Armenpress 15:00, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
 
Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ» և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» գրառումները՝ հայերեն լեզվով:
Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» երկլեզու գրառումը:
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am