ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

Armenpress 14:26, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով "Honda" մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am