NYT-ը պատասխանել Է պետական դավաճանության վերաբերյալ Թրամփի մեղադրանքներին

Armenpress 10:09, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New York Times (NYT) թերթն ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների հայտարարել Է, որ զանգվածային լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը ծանոթացված Է եղել հոդվածի տեքստին նախքան դրա հրապարակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

New York Times-ն ավելի վաղ հայտնել Էր, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հաճախացրել են վնասաբեր ծրագրային ապահովման ներդրման փորձերը Ռուսաստանի Էներգահամակարգերում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել Է թերթի պնդումները, հեղինակներին անվանել Է «ժողովրդի թշնամիներ» եւ նշել, որ նման «ոչ ստույգ պատմության» հրապարակումը «փաստորեն երբեմնի մեծ թերթի պետական դավաճանություն Է»: «Մամուլին դավաճանության մեջ մեղադրելը վտանգավոր Է: Մենք հոդվածը նկարագրել ենք կառավարությանը նախքան հրապարակումը»,- ասված Է Twitter-ում թերթի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am