1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքում անանսնագոմի տանիք և 50 հակ անասնակեր է այրվել

Armenpress 20:12, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի 1-ին փողոցի տներից մեկին հարակից գոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 18։29-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են քաղաքացի Ղ.Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ և տանիքում գտնվող մոտ 50 հակ անասնակեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am