Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի

Armenpress 14:45, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:

«Վաղ են խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից»,- նշեց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք իրենց իշխանությունը նոր առաջարկ ունի Արտակ Զեյնալյանին, Միրզոյանը պատասխանեց, որ կարող է և լինի:

«Կարծում եմ, որ հնարավորություն կունենա Արտակ Զեյնալյանը ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց ԱԺ նախագահը:  

Հունիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am