Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արդարադատության նախարարի նշանակման շուրջ քննարկումներին

Armenpress 13:52, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում, կարծում եմ, որ այդ թեկնածուների անունները պետք չի հնչեցնել այս պահին»,-ասաց Ավինյանը:

Հունիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am