1000х90.jpg (78 KB)

Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Armenpress 13:34, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն արդեն ուղարկել է կառավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոսով, ապա 50 տոկոսից ավելին»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետը նշեց, որ ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է անհրաժեշտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am