Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Armenpress 17:40, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ին, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, կրիչ և տարբեր խանութների զեղչային քարտեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ոստիականության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել և ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։Խաչիկ Ս․-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am