Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կրճատումներ չեն իրականացվում

Armenpress 16:31, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կրճատումներ չեն իրականացվում, այլ տեղի ունենում մեխանիկական միացումներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Հակոբ Արշակյանը: 

«Մեր նախարարությունում եղել է հաստիքի կրճատում, դա չորրորդ փոխնախարարի հաստիքն է եղել, հիմա 3 նախարարի տեղակալ է: Փոփոխություն, ըստ էության, եղել է, կոնկրետ բաժիններ ամբողջությամբ տեղափոխվել են այլ նախարարություն, և ստեղծվել են նոր վարչություններ, որոնք պետք է զբաղվեն հենց  այս ոլորտների կարգավորմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբ Արշակյանը:

Միացումները պայմանավորված են կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am