Ֆուտբոլի Մ18 տարեկանների թիմը 9-րդն է Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում

Armenpress 16:27, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-18 հավաքականն անցկացրեց Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարի 9-12 տեղերի համար վերջին հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանու մրցակիցն էր Ղրղզստանի հավաքականը: Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Հավաքականի կազմում աչքի ընկան Գրենիկ Պետրոսյանը (դուբլ) և Պատվական Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով` 12. Արման Ներսիսյան, 3. Արսեն Գալստյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Պետրոս Մանուկյան (2. Էրիկ Փիլոյան, 74), 8. Մամիկոն Դերմենջյան, 11. Նարեկ Գրիգորյան, 18. Նարեկ Ալավերդյան, (22. Գևորգ Տարախչյան, 67), 21. Պատվական Ավետիսյան, 9. Արամ Քոլոզյան (7. Սերգեյ Մկրտչյան, 59), 17. Գրենիկ Պետրոսյան (15. Կարեն Մուրադյան, 74):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am