Կառավարությունում քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը

Armenpress 16:16, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ:

«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է քննարկում հարցը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արշակյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am