Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 9-ից

Armenpress 15:58, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշրջանի առաջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 9-ին («Լիվերպուլ»-«Նորվիչ»):

Լոնդոնի «Արսենալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 11-ին արտագնա խաղում մրցելով «Նյուքասլ»-ի հետ:

Նախորդ մրցաշրջանի «զինագործները» մրցաշարային աղյուսակում գրավեցին միայն 5-րդ տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am