Իրանի ԱԳ նախարարն ավելի քան կասկածելի Է համարել Օման ծոցի միջադեպը

Armenpress 15:59, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Օմանի ծոցում լցանավերի վրա կատարված հարձակումն ավելի քան կասկածելի Է եւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ միջադեպը տեղի Է ունեցել Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճապոնիայի հետ կապված լցանավերի վրա գրոհները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպում եւ հանգամանալի ու բարեկամական բանակցություններ Էր վարում ալաթոլլա Ալի Խամենեիի հետ: Կասկածելին չափազանց մեղմ խոսք Է՝ նկարագրելու այն, ինչ տեղի ունեցավ այս առավոտ»,-գրել Է Զարիֆը Twitter-ում: Իրանական եւ արաբական ԶԼՄ-ները հունիսի 13-ին հայտնել են, որ երկու պայթյուն Է տեղի ունեցել Օման ծոցում, հարձակում Է կատարվել երկու նավթատար նավի վրա: Ավելի ուշ Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտարարել Է, որ երկրի իշխանություններն իրազեկված են Օմանի ծոցում տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ Ճապոնիային վերաբերող բեռ Է գտնվում: Al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը հայտնել Է, որ գրոհի ենթարկված լցանավերից մեկը՝ Front Altair-ը, խորտակվել Է, սակայն, Reuters գործակալության տվյալներով, այդ տեղեկատվությունը հերքվել Է լցանավի սեփականատեր ընկերության՝ Frontline-ի կողմից: IRNA գործակալության տվյալներով՝ Օմանի ծոցում կատարված հարձակումից հետո Իրանը 44 մարդու Է փրկել լցանավերից՝ նրանց հասցնելով իր տարածքը: Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել Է, որ իր երկրի իշխանությունները Օման ծոցի միջադեպից հետո պատրաստ են ապահովել ծովային ուղիների անվտանգությունը: «Իրանի կառավարությունը պատրաստ Է համագործակցել տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ ռազմավարական ծովային երթուղիների անվտանգության ապահովման ոլորտում»,-ասել Է Ռաբիին, որի խոսքը մեջբերված Է Իրանի կառավարության Telegram-ալիքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am