Չինացի գիտնականները գեների խմբագրման նոր գործիք են մշակել. Shanghai Daily

Armenpress 15:43, 13 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում գիտնականները մշակել են գեների խմբագրման նոր, ավելի ճշգրիտ եւ անվտանգ գործիք: Հունիսի 13-ին այդ մասին գրում Է Shanghai Daily թերթը: Այն թույլ Է տալիս նվազեցնել կողմնակի ազդեցությունների եւ զանազան մուտացիաների ռիսկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայում գեների խմբագրման համար գիտնականները կիրառում են այսպես կոչված «գենետիկական մկրատը»: Սակայն այդ գործիքն օգտագործելիս գոյություն ունի ռիբոնուկլեինային թթուն (ՌՆԹ) վնասելու ռիսկ, ինչը մեծացնում Է քաղցկեղի առաջացման վտանգը: Գիտնականների խումբը՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Շանհայի Կենսաբանական գիտությունների ինստիտուտից դոկտոր Յան Հուեյի գլխավորությամ,բ առաջարկել Է նոր մեթոդ: Այդ գործիքն ստացել Է ABE (F148A) անվանումը: Մեթոդիկան թույլ Է տալիս գեների խմբագրումն իրականացնել ավելի մեծ ճշգրտությամբ եւ զգալիորեն նվազեցնում Է ՌՆԹ-ն վնասելու ռիսկը: «Տեսականորեն գեների խմբագրման գործիքները կարող են հիվանդներին օգնել վերականգնելու առողջությունը, սակայն, քանի որ գործիքների անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել, ապա սոսկ մի քանի «գենետիկական մկրատներ» են անցնում կլինիկական փորձարկումներ»,- մեջբերում Է հրատարակությունը Յան Հուեյի խոսքը: Սույն գործիքը մշակած շանհայցի գիտնականները պնդում են, որ այն կարելի Է օգտագործել այնպիսի հազվագյուտ ծանր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են տալասեմիան, դեղին բծի դեգեներացիան եւ ժառանգական խլությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am