Ջեյք Ջիլենհոլը եւ Ջեսիկա Չեսթեյնը կնկարահանվեն առցանց խաղի Էկրանավորման մեջ

Armenpress 13:37, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասաններ Ջեյք Ջիլենհոլը եւ Ջեսիկա Չեսթեյնը կկատարեն գլխավոր դերերը The Devision ֆիլմում, որը հիմնված Է "Tom Clancy’s The Division" դերային առցանց խաղի վրա: Ինչպես հայտնել Է Deadline-ը, կինոնկարի ստեղծման իրավունքները ձեռք Է բերել Netflix-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագծի ռեժիսորը կլինի Դեւիդ Լիթչը, որը նկարահանել Է «Ջոն Ուիքը» եւ «Դեդփուլ 2-ը»: Սցենարի ադապտացմամբ կզբաղվի Ռեյֆ Ջադքինսը («Չաք», Agenrs of SHIELD): "Tom Clancy’s The Division" առցանց խաղի առաջին մասը թողարկել են 2016 թվականին: Այժմ այն խաղում Է ավելի քան 20 միլիոն մարդ:"The Division 2"-ի հաջորդ տարբերակը թողարկվել Է 2019 թվականի մարտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am