Եվրամիությունում Էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել

Armenpress 12:58, 13 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում հուլիսի 1-ից գործողության մեջ Է մտնում այն օրենքը, որն Էլեկտրամոբիլներին պարտավորեցնում Է շարժվելիս ձայներ հանել: Այդ միջոցը, ինչպես հաղորդել Է «ԵվրոՊուլսը», միտված Է վտանգից պաշտպանելու հեծանվորդներին եւ հետիոտներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այժմ ժամում մինչեւ 20 կիլոմետր արագության դեպքում Էլեկտրամոբիլներն ընթանում են գործնականում անաղմուկ, չԷ որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա: Մեծ Բրիտանիայի ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն Է ցույց տալիս կույրերին եւ թույլ տեսնող մարդկանց՝ տրամադրելով ուղեկցող շներ եւ վերականգնողական ծառայություններ, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում Էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների անիվների տակ: Այժմ Էլեկտրամոբիլների վրա, որոնք կվաճառվեն Եվրամիությունում, կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք Է փոխվեն կախված արագությունից. որքան արագ Է ընթանում Էլեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր Է ազդանշանը: Ձայնի ենթադրվող ուժգնությունը շուրջ 56 դեցիբել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am