Հնդկաստանի օդուժի որոնողական խումբը փրկվածների չի գտել Ան-32-ի կործանման վայրում. ANI

Armenpress 12:14, 13 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողական խումբը չի կարողացել Ան-32 ինքնաթիռի անձնակազմի փրկված անդամների գտնել Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգի լեռներում դրա կործանման վայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է ANI գործակալությունը:Նրա տեղեկատվությամբ, խումբը Ան-32-ի անկման վայր Է հասել հունիսի 13-ի առավոտյան: Կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները հունիսի 11-ին հայտնաբերվել են Լիպո բնակավայրից 16 կիլոմետր հեռավորության եւ մոտավորապես 3650 մետր բարձրության վրա: Հնդկաստանի օդուժի Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը, որում գտնվում Էր 13 մարդ, հունիսի 3-ին կորել Էր Ասամի հյուսիսարեւելյան նահանգում: Ինքնաթիռն ուղղություն Էր վերցրել դեպի հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգի բանակային օդակայան, սակայն վերթիռից մոտավորապես կես ժամ անց ընդհատվել Էր օդանավի կապը դիսպետչերների հետ: Հաջորդ օրերին կորած ինքնաթիռի որոնումներին ներգրավվել Էին ռազմական ավիացիան, արբանյակներ եւ ցամաքային որոնողական խմբեր: Գործողությունը դժվարացնում Էին անձրեւները եւ բարձր ծառերով ու խիտ մացառուտներով ծածկված լեռնային տեղանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am