1000х90.jpg (78 KB)

Պուտինը Կիեւի ակտիվությունն Է ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործում

Armenpress 09:54, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս Է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարը պատմել Է «Միր» հեռուստաալիքին տված հարցազույցում, որի մի հատվածը զետեղված Է YouTube-ում: «Անխուսափելի Է, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները: Չի կարող այսպես լինել միեւնույն ժողովրդի մասերի միջեւ կամ, այլ կերպ, երկու եղբայրական ժողովուրդների միջեւ»,- ասել Է Պուտինը: «Նոր ղեկավարությունը, հուսով եմ, ապավինելով այն վստահությանը, որն Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց նորընտրիր նախագահին, կկարողանա եռանդուն գործել թե՛ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վերականգնման, թե՛ ներքին խնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am