«Ուրարտու»-ն նոր բասկետբոլիստ ունի

Armenpress 00:27, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի ԱՄՆ-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի ազային հավաքականի պաշտպան Միքայել Հակոբյանը 2019/20 թթ. մրցաշրջանում կարիերան կշարունակի «Ուրարտու» ակումբում:

Անցած մրցաշրջանի եզրափակչում «Ուրարտու»-ն մրցաշրջանի վերջին կարևոր խաղում պարտվեց «Արագած»-ին և չդարձավ Հայաստանի չեմպիոն: Ավելի վաղ երևանյան ակումբը դարձել է ԵԱՏՄ գավաթի խաղարկության չեմպիոն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am