Լևոն Արոնյանը Norway Chess-ում դեռևս երկրորդ տեղում է

Armenpress 23:42, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Norway Chess  մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 9 միավորով: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am