ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել  են հանցագործության 50 դեպք

Armenpress 21:48, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, սպանության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առանց լիցենզիայի հոգեմետ դեղեր ձեռք բերելու, առևտրային կաշառքի, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ավտոմեքենա փախցնելու և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:  Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4, անձնական ունեցվածքի գողության 2 և սպանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am