1000х90.jpg (78 KB)

Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Armenpress 19:35, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.  Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am