Հայաստանի և ԱՄԷ արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

Armenpress 19:17, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարության միջև Աբու Դաբիում քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Emirates News Agnecy-ն:

Հայկական կողմից խորհրդատվություններին մասնակցել է փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը և դեսպանատան՝ Մերձավոր Արևելքի հարցերով աշխատակից Արմին Մելքումյանը: Հանդիպմանը ներկա ԱՄԷ պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Խալիֆա Շահեն ալ Մարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությանն ու դրա խթանման ուղիներին առնչվող հարցեր: Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային ներկա զարգացումներին, համաձայնվել են խորացնել համագործակցությունը, ամպրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային ու միջազգային հարթակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am