Զելենսկին հանդիպում կանցկացնի Մերկելի եւ Շտայնմայերի հետ

Armenpress 17:11, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է առաջիկա օրերի միջոցառումների ցուցակում, որը հունիսի 12-ին տարածել Է Գերմանիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Բելվյու պալատ (նախագահի նստավայրը): Բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,-ասված Է միջոցառումների պլանում: Թեմաները, որոնք կողմերը պլանավորում են արծարծել երկխոսության ընթացքում, չեն նշվում:Ծրագրված են նաեւ Զելենսկու բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելի հետ:Մայիսի 30-ին Կիեւում Զելենսկին ընդունել Է ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Հայկո Մաասին եւ Ժան-Իվ լե Դրիանին: Բրյուսել արտասահմանյան իր առաջին պաշտոնական այցի շրջանակում, որը կայացել Է հունիսի 4-ին եւ 5-ին, Զելենսկին հանդիպում Է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am