Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան կստանա Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակը

Armenpress 16:43, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան կստանա Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակը, որն անցկացվելու Է հոկտեմբերի 12-ից մինչեւ 20-ը Լիոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ստուգատեսի կայքում: «Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան հաճախ Է ասում, որ իրեն այլեւս հարկավոր չեն մրցանակներ, բայց այս անգամ նա թույլ տվեց իրեն համոզել»,-նշել Է դասական կինոյի աշխարհում խոշորագույն համաժողովի տնօրեն Թիերի Ֆրեմոն: Միջոցառման հարթակներում կազմակերպվելու են 80-ամյա ռեժիսորի վերականգնված մի քանի կինոնկարներ: Հոկտեմբերի 19-ի երեկոն նվիրված կլինի բացառապես «Կնքահայրը» եռերգության կինոնկարներին: Բացի այդ, կկայանան առանձին միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիացի դերասան Դանիել Օտեյի, ռուսական ծագում ունեցող դերասանուհու եւ Վլադիմիր Վիսոցկու (1938-1980 թթ.) վերջին կնոջ՝ Մարինա Վլադիի, Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող Պոն Չժուն Հոյի եւ բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչի ստեղծագործությանը: Բացի այդ, պլանավորված Է 1930-ական թվականների հոլիվուդյան համր ֆիլմերի ցուցադրությունը: Լյումիեր եղբայրների անվան կինոստուգատեսն ամեն տարի աշնանն անցկացվում Է Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ կինեմատոգրաֆի գյուտարարներ Լուի եւ Օգյուստ Լյումիերների հայրենիքում: Փառատոնի ընթացքում քաղաքի խոշորագույն մշակութային հարթակներում, ինչպիսիք են Հոլլ Թոնի Գառնիեն եւ Կոնգրեսների լիոնյան պալատը, անցկացվում են դասական ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Համաժողովում նաեւ «Լյումիերների» մրցանակ Է հանձնվում՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այդ մրցանակի դափնեկիրների թվում են՝ Քվենտին Տարանտինոն, Քեն Լոուչը, Քլինթ Իսթվուդը, Պեդրո Ալմադովարը, Ջեյն Ֆոնդան եւ ուրիշներ: Անցյալ տարի փառատոն Էր այցելել 185 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am