Huawei-ը չեղարկել Է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով

Armenpress 15:49, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել Է անորոշ ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Information-ը:Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք Է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել Է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ին մտցրել Էր սեւ ցուցակ, որն ընկերության առջեւ փակում Է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր եւ տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Չինական կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնում են Google-ը, Intel-ը, Broadcom-ը եւ մյուս IT-հսկաները: Matebook շարքում հենց օգտագործվում Էին Intel-ի պրոցեսորները եւ Windows օպերացիոն համակարգը: Այսպիսով, նոութբուքը դարձել Է Huawei-ի առաջին արտադրանքը, որը չի կարողանա շուկա դուրս գալ պատժամիջոցների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am