Առնվազն 26 մարդ Է տուժել հուսիների կողմից սաուդյան օդանավակայանի գնդակոծման հետեւանքով. Al Arabia

Armenpress 14:15, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-ին առնվազն 26 մարդ Է տուժել հուսիների (Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցների) կողմից Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ասիրի նահանգի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Arabia հեռուստաալիքը, հաղորդել են Էր Ռիադի գլխավորած արաբական դաշինքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա տվյալներով՝ արկը տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 2-ին ընկել Է ժամանման սրահում: Տուժածների թվում են՝ երեք կին ու երկու երեխա: Ութ վիրավորների հոսպիտալացում Է պահանջվել: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով «Անսար Ալլահ» զինված կազմավորումների պաշտոնական ներկայացուցչին, օդանավակայանը գրոհի Է ենթարկվել կառավարվող ռեակտիվ արկով: Նրա խոսքով՝ գնդակոծման հետեւանքով քանդվել Է դիսպետչերական աշտարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am