Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Armenpress 13:34, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:

Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am