1000х90.jpg (78 KB)

Աղբյուրը նշել Է Աբեի՝ Իրան այցի բուն նպատակը

Armenpress 13:15, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետի՝ 41 տարվա ընթացքում Իրան առաջին այցի իսկական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին Օսակա, որտեղ հունիսին տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, բերելն Է եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունների կազմակերպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր: Վարչապետ Սինձո Աբեի այցն Իրան տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 14-ը:

«Առավելագույն նպատակն Իրանում համաձայնության հասնելն Է եւ Ճապոնիայում «քսանյակի» գագաթնաժողովին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին բերելը: Եթե ստացվի կազմակերպել նրա բանակցությունները Թրամփի հետ, դա կլինի ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը»,-ասել Է աղբյուրը: Հենց դրանով Է բացատրվում այցի հապճեպությունը. ճապոնական չափանիշներով վարչապետի այցը, այն Էլ 41 տարվա ընթացքում առաջին անգամ, նախապատրաստվել ու կազմակերպվել Է աննախադեպ արագ:

Անուղղակիորեն այն, որ հենց այդ խնդիրն Է դրված Ճապոնիայի վարչապետի առջեւ, մատնանշում Է նաեւ «ստուգիչ հեռախոսազանգը» Ճապոնիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ, որը տեղի Է ունեցել Աբեի Թեհրան այցի նախօրեին: Ուշագրավ Է, որ դրա բովանդակույթունը չի բացահայտվում, սակայն այն բանի երկու ակնարկ Է թափանցել ԶԼՄ-ներ, թե ինչի մասին Է եղել զրույցը. Աբեն Թրամփին Է փոխանցել Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմանը նպաստելու իր մտադրությունը, իսկ այնուհետեւ երկու ղեկավարները հավաստել են այս ամսվա վերջին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման հաջողության համար փոխգործակցության կարեւորությունը: Սինձո Աբեն մեկնումից առաջ հայտարարել Է, որ «Ճապոնիան մտադիր Է հնարավորինս կատարել իր դերը մերձավորարեւելյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար»: Թեհրան ժամանելուց հետո Աբեն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, իսկ հունիսի 13-ին Ալի Խամենեիի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am