Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Armenpress 13:14, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am