Մահացել Է «Սանտա Բարբարա» սերիալի դերասան Ջիմ ՄաքՄուլանը

Armenpress 12:49, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 83-րդ տարում մահացել Է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի դերասան Ջիմ ՄաքՄուլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով դերասանի այրուն՝ Հելեն ՄաքՄուլանին: Մահվան պատճառ Է դարձել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը: 1992 թականին դերասանը նկարահանվել Է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում:

Նա նաեւ խաղացել Է «Մալիբուի փրկարարները», «A» անձնակազմը», «Դալլաս», «Երիտասարդներն ու անպատկառները», «Գաղտնի գործակալ Մակգայվերը» հայտնի սերիալներում, ինչպես նաեւ «Օսթին Փաուերս. Միջազգային մասշտաբի մարդ-առեղծված» եւ «Արագընթաց զառիվայր» ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am