Կունդուզի նահանգում աֆղանցի զինծառայողներ են սպանվել սխալ ավիահարվածի հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակիցներ են զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք Է լինեին զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին: Նրանց տվյալներով՝ օդից Իմամ-Սահիբի շրջանում ռազմակայանի վրա կրակ են բացել տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 01:30-ին): «Սինհուա»-ն նշում Է, որ սա կառավարական ուժերի կամ նրանց դաշնակիցների հարվածի արդեն առաջին դեպքը չԷ, որի զոհ են սխալմամբ դառնում աֆղանցի զինծառայողները:Նշվում Է, որ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչը հրաժարվել Է ճշտել, թե ռազմակայանը գրոհած ինքնաթիռները պատկանում Էին երկրի ռազմաօդային ուժերին, թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am