Տեսակցության այցելած կալանավորի մոր մոտից հայտնաբերվել է հեռախոս

Armenpress 12:22, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am