Իսրայելը ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ Է կիրառել Սիրիային հրթիռահարված հասցնելիս. SANA

Armenpress 11:55, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ Է օգտագործել հունիսի 12-ին Դամասկոսից հարավ իրականացված հրթիռային գրոհի ընթացքում եւ փորձել Է շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադարներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ հրթիռահարվածը հասցվել Է Սիրիայի հարավի Թելլ-Էլ-Հարայի շրջանին: «Իսրայելի ագրեսիվ ակցիան դիմագրավելիս մեր զենիթայինները մի քանի օդային թիրախ են խոցել,-ասված Է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:-Գրոհի հետեւանքով նյութական վնաս Է պատճառվել: Անձնակազմի անդամների շրջանում կորուստներ չկան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am