Գերկարևոր հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան

Armenpress 11:54, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հունաստանի դեմ խաղում տոնած հաղթանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպան սոցցաների իր էջերում գրել է. «Գերկարևոր հաղթանակ»:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը բարձրացավ 3-րդ հորիզոնական:4-րդ տուրից հետո Իտալիայի հավաքականը բացարձակ առաջատարն է՝ 12 միավորով: Երկրորդը՝ 9 միավորով, Ֆինլանդիան է, իսկ Հայաստանը 6 միավորով 3-րդն է: Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան ունեն 4-ական միավոր: Եվ վերջին տեղում Լիխտենշտեյն է 0 միավորով:

J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am