1000х90.jpg (78 KB)

Արամ Հայրապետյանը՝ ԵՎՐՈ 2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է

Armenpress 11:46, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանցի» և ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, ըստ SofaScore-ի, հայտնվել է ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայրապետյանը   ստացել է 7.9 գնահատականը՝ կատարելով 9 սեյվ, որից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո, 1 անգամ հաջող դուրս եկել ու տիրել է գնդակին, 1 անգամ էլ տիրել է բարձրից եկած փոխանցմանը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am