Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները. Մեյ

Armenpress 11:17, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը: Հունիսի 11-ին այս մասին տեղեկացրել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը, որը հունիսի 12-ին մտադիր Է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ազգային խորհրդարան, հաղորդում Է «Արմենպրես»-ը: «Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելը հավակնոտ նպատակ Է, բայց կենսականորեն կարեւոր Է, որ մենք իրականացնենք այն, եւ այդ կերպ երաշխավորենք, որ մենք կպահպանենք մեր մոլորակն ապագա սերունդների համար»,- մեջբերված Է Մեյի խոսքը պաշտոնական հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտել Է Financial Times թերթը, զրոյական արտանետումները գործնականում նշանակում են, որ արտազատվող ջերմոցային գազերն ազդազերծելու համար կտնկվեն նոր ծառեր կամ կկիրառվեն տեխնոլոգիաներ ածխածնի երկօքսիդի հավաքման եւ պահման համար: Լոնդոնը մատնանշում Է, որ Մեծ Բրիտանիան այդ կերպ կդառնա առաջին երկիրը G7-ից, որը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները: Հրատարակությունը հիշեցնում Է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի կողմից արտադրված ամբողջ Էներգիայի կեսը բաժին Է ընկել ածխածնասակավ աղբյուրներին, իսկ այս տարվա մայիսին երկիրը XXI դարում առաջին անգամ մեկ շաբաթ ապրել Է առանց ածխի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am