1000х90.jpg (78 KB)

Տոկաեւն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Armenpress 09:50, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում Է տվել Է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել Է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ Է տարել Տոկաեւը, որին առաջադրել Էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am