Հայաստանի ընտրանին J խմբում բարձրացավ երրորդ հորիզոնական

Armenpress 01:24, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը բարձրացավ 3-րդ հորիզոնական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4-րդ տուրից հետո Իտալիայի հավաքականը բացարձակ առաջատարն է՝ 12 միավորով: Երկրորդը՝ 9 միավորով, Ֆինլանդիան է, իսկ Հայաստանը 6 միավորով 3-րդն է: Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան ունեն 4-ական միավոր: Եվ վերջին տեղում Լիխտենշտեյն է 0 միավորով:

J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am