1000х90.jpg (78 KB)

Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

Armenpress 19:09, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը:

Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների մասին: Այնուհետև նիստին հրավիրված միջազգային փորձագետը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» մշտադիտարկման արդյունքները և այն խնդիրները, որոնք խորհուրդը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի նոր եռամյա ծրագրի մշակման գործընթացում:

Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում 2019-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ու դրա ժամանակացույցի մշակման աշխատանքներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am