Հունիսի 12-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 12-ին, կանցկացվի Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կանցկացվի աշխատանքային քննարկում եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի կիրառման առնչությամբ:

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը կայցելի պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Նա կմասնակցի «Լույսի կռունկներ» ծրագրի 1000 կռունկների նվիրատվության արարողությանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդես կգան մամուլի ասուլիսով: Նրանք կներկայացնեն այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառը, ինչպես նաև կանդրադառնան սպասվող միջոցառումներին:

Երևանում է Վլադիվոստոկի Մ.Գորկու անվան ակադեմիական թատրոնը: Հունիսի 14-17-ը թատրոնը հանդես կգան մի քանի ներկայացումներով: Այսօր հրավիրված ասուլիսում կներկայացվեն մանրամասներ:

Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ հավաքականի տղաները Իսպանիայից վերադարձել են մեդալներով: Այսօր հրավիրված ասուլիսում նրանք և մարզիչները կամփոփեն Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները:

 Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am