1000х90.jpg (78 KB)

Ճապոնիայում հատուկ իրավունքներ կհայտնվեն տարեց վարորդների համար. Nikkei

Armenpress 15:41, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր Էլեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nikkei թերթը:

Այդ միջոցներն իշխանություններն անհրաժեշտ են համարում տարեց մարդկանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների աճած թվի պատճառով: Նրանցից շատերը շփոթում են ոտնակները կամ ուշ են արձագանքում իրենց շուրջը ճանապարհային իրադրության փոփոխությանը: Սկզբնապես նման թույլատրագրերը պլանավորվում Է տալ կամավոր կարգով՝ սովորական իրավունքների փոխարեն: Այդ փաստաթղթերի պարտադիր կիրառումն, ամենայն հավանականությամբ, հնարավոր կդառնա սոսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ավտոմատ արգելաման տեխնոլոգիաների ավելի լայն տարածումից եւ դրանց Էժանացումից հետո: Անցյալ տարի վարորդական իրավունքներից կամավոր հրաժարվել Է 65-ից բարձր տարիքի շուրջ 400 հազար ճապոնացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am