Կանադայում խաղարկում են երկրի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը

Armenpress 12:45, 11 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ կխաղարկվի Կանադայի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը Lotto Max հանրաճանաչ ազգային վիճակախաղի շրջանակներում՝ 49 միլիոն դոլար: Այդ մասին իր կայքում հաղորդել Է OLG ընկերությունը, որը կազմակերպում Է խաղարկությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջեքփոթը կխաղարկվի հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը: Գլխավոր մրցանակը բաժին կհասնի նրան, ում տոմսում կհամընկնեն բոլոր յոթ թվերը եւ բոնուս-թիվը, որոնք կընկնեն լոտոտրոնում: Բացի դրանից, եւս տասը երջանիկներ կստանան «սփոփիչ մրցանակներ»՝ յուրաքանչյուրը մեկական միլիոն կանադական դոլար (750 հազար դոլար): Lotto Max վիճակախաղը Կանադայում սկսել Է գործել Է 2009 թվականին, եւ այդ ժամանակվանից դրա մասնակիցները շահել են ավելի քան 4,8 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 3,6 միլիարդ դոլար): Վերջին անգամ այս վիճակախաղի խոշոր ջեքփոթ Է խաղարկվել 2019 թվականի մայիսի սկզբին. այն ժամանակ դա կազմել Է 50 միլիոն կանադական դոլար (այն պահին 37 միլիոն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am