Amazon-ը դարձել Է աշխարհի ամենաթանկ բրենդը

Armenpress 12:32, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ը դարձել Է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ առաջին հորիզոնականից հետ մղելով անցյալ տարվա առաջատար Google-ին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել BrandZ Top 100 Most Valuable Global Brands հերթական ռենքինգը:

Amazon-ի արժեքը, որը վերջին տարիներին վերածվել Է «բրենդ-Էկոհամակարգի» եւ ընդլայնվել շուկայի նոր սեգմենտներում, մեկ տարում աճել Է մեկուկես անգամ՝ մինչեւ 315 միլիարդ դոլար: 2018 թվականին Amazon-ը ցուցակում երրորդն Էր: Ռենքինգում երկրորդ հորիզոնականն այս տարի կրկին զբաղեցրել Է Apple-ը (309,5 միլիարդ դոլար), իսկ ահա Google-ն իջել Է երրորդ հորիզոնական (309 միլիարդ դոլար): Այնուհետեւ գալիս են Microsoft-ը, Visa-ն, Facebook-ը, Alibaba-ն: Ընդամենն այս տարվա ռենքինգում կա Չինաստանի 15 ընկերություն, 2019 թվականին ցուցակ են մտել Didi Chuxing տաքսու կանչի ծառայությունը եւ հեռախոսներ արտադրող Xiaomi-ն: BrandZ Top 100 Most Valuable Global Brands 2018 ռենքինգը կազմում Է Kantar Millward Brown գործակալությունը՝ աշխարհի խոշորագույն գովազդային ընկերության՝ WPP-ի պատվերով: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվում ֆինանսական ցուցանիշները եւ սպառողների արձագանքները: Brandz Top 100 աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը կազմվում Է ամեն տարի՝ սկսած 2006 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am