Մախաչկալայում պայթյուն Է տեղի ունեցել լցանավի վրա, կան զոհեր

Armenpress 11:38, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունում:

«Երկու մարդ զոհվել Է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել Է 12 մարդ: «Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում Է լցանավի բնակելի մասը: «Հրդեհն առայժմ մեկուսացված չԷ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարավային քննչական վարչության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել Է երեք մարդ: «Կատարում ենք սուգում, երեքը տուժել են: Մեքենայական բաժանմունքում լսված թրխկոցին հաջորդել Է բռնկումը»,- ասել Է զրուցակիցը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ պայթյունը տեղի Է ունցել նավթի վերամղման ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am