Ֆուտբոլի Հունաստանի ընտրանին կորուստ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ

Armenpress 11:30, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ կորուստ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել գերմանական «Աուգսբուրգ»-ի կիսապաշտպան Կոստաս Ստաֆիլիդիսը: Վերջինս ժամանակից դուրս է ավարտել մարզումը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի թիմը հունիսի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին կհյուրընկալվի Հունաստանի ընտրանուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am