Ոչինչ չունենք ապացուցելու. Արմեն Գյուլբուդաղյանց

Armenpress 09:18, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչինչ չունի ապացուցելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: «Թե հաղթած, թե պարտված խաղը պետք է շուտ մոռանալ և պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Մեծ տրամադրվածությամբ պետք է մոտենանք Հունաստանի դեմ խաղին, որ կարողանանք լավ արդյունք գրանցել: Հաշվի առնելու ենք ինչ-ինչ գործոններ Հունաստանի խաղում, բայց խաղալու ենք մեր ֆուտբոլը»,-ասել է նա:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ տակտիկական վերջնական որոշումները կկայացվի վերջին մարզումից հետո: «Ոչ մեկի ոչինչ չունենք ապացուցելու: Հագնում ենք ազգային թիմի մարզաշապիկը և մեր նվիրվածությամբ, որակվերով բարձր պահենք մեր ազգի պատիվը»,-եզրափակել է մասնագետը:  

Ֆուտբոլի Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am